Home / Հայաստան / Գործադուլն ավարտվեց․ «Միկա-ցեմենտի» աշխատակիցներին խոստացան վճարել աշխատավարձերը

Գործադուլն ավարտվեց․ «Միկա-ցեմենտի» աշխատակիցներին խոստացան վճարել աշխատավարձերը

Հրազդանի «Միկա-ցեմենտ» ընկերության աշխատակիցների՝ առավոտյան մեկնարկած գործադուլն ավարտվել է։ Աշխատակիցներին, ովքեր անցյալ տարվա դեկտեմբերին աշխատավարձ չեն ստանում, խոստացել են վճարել պարտքերն առաջիկա 2 օրգվա ընթացքում։

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտի» աշխատակիցներն առաջին անգամ գործադուլ էին արել հունիսի 16-ին, որից հետո ընկերության ղեկավարությունը խոստացել էր 3 օրվա ընթացքում հստակեցում մտցնել, սակայն աշխատողներին ոչինչ չէին ասել։

Այսօր մեկնարկած գործադուլի մասին գրել էր «Ազատություն» ռադիոկայանը։