Home / Տեսանյութեր / Որտե՞ղ է «Հյուսիս-հարավ» մայրուղու համար հատկացված 954 միլիոն դոլարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որտե՞ղ է «Հյուսիս-հարավ» մայրուղու համար հատկացված 954 միլիոն դոլարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հյուսիս-հարավ» 500 կմ-ոց ավտոմայրուղու շինարարության համար տրամադրված 954 միլիոն դոլարը ծախսված է, աշխատանքները դադարեցված՝ կառուցվել է նախատեսվածի ընդամենը 25 կմ-ոց հատվածը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ ավտոմայրուղու շինարարությունը 2009 թվականի փոխարեն մեկնարկել է 2012-ին և պետք է ավարտվեր 2016-ին, սակայն պարզվել է, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն` Ասիական զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցները ծախսված են։

Մանրամասները՝ Epress.am-ի տեսանյութում.