Home / Հայաստան / Մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել

Մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ լոտի մեկնարկային գինն է 19 350 միլիարդ դրամ։ Այն հանդիսանում է գրավի առարկա:

Hetq.am-ը հիշեցնում է, որ համալիրը 2008 թ. վաճառվել է Մուրադյան եղբայրներին, որոնցից Մուրադ Մուրադյանը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2010 թվականից: Նա նաև հանդիսանում է ԲԱՄՕ ընկերության հիմնադիրը, որին էլ 2008 թ. վաճառվել է Մարզահամերգային համալիրը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ համալիրը վաճառվեց 5.7 մլն դոլարով, սակայն ԲԱՄՕ-ն պարտավորվեց 7-9 մլն դոլարի ներդրումներ իրականացնել:

Սակայն այնուհետ համալիրը գրավ է դրվում՝ Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, ինչի արդյունքում համալիրը փաստացի անցնում է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո: