Home / Հայաստան / Վարչապետն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել կուտակայինով պայմանավորված տույժերի հաշվարկը

Վարչապետն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել կուտակայինով պայմանավորված տույժերի հաշվարկը

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում նա հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին՝ սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության կայքը։

Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում: