Home / Տեսանյութեր / «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը». բանակի խնդիրները (ՖԻԼՄ 1)

«Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը». բանակի խնդիրները (ՖԻԼՄ 1)

Epress.am-ը և Հելսինկյան Ասոցիացիան eTV ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը» ֆիլմաշարը, որում անդրադարձ է կատարվում բանակային խնդիրներին, մահացության դեպքերին, դրանց պատճառներին, հանրությանը ներկայացվող ապատեղեկատվությանը, առանձին դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննական և դատաքննական խախտումներին:

Առաջին ֆիլմում խոսվում է բանակի ընդհանուր խնդիրների մասին։ Մյուս 5 ֆիլմերում ներկայացվում են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներ Արայիկ Ավետիսյանի, Տիգրան Օհանջանյանի,  Արթուր Ղազարյանի, Վալերի Մուրադյանի, Արտակ Նազարյանի մահվան պատճառների պաշտոնական վարկածները, ծնողների ներկայացրած վարկածները, քրեական գործերում տեղ գտած խախտումները։

Ֆիլմի հեղինակներն են Արման Վեզիրյանը և Թերեզա Կարապետյանը:

Ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են eTV-ին (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ)։ Առանց թույլտվության ամբողջական ֆիլմի տեղադրումն այլ ԶԼՄ-ներում, բլոգերում, սոցցանցերում արգելվում է։