Home / Հայաստան / Վերահսկիչ պալատին կարգելեն քաղաքական գնահատականներ տալ․ թերթ

Վերահսկիչ պալատին կարգելեն քաղաքական գնահատականներ տալ․ թերթ

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել։ Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը օրենքից մի օրինակ է ներկայացրել․ «ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ»։

Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաև ՎՊ տարեկան հաշվետվության մեջ։

«Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին», – նշում է թերթը։

«Ժողովուրդ»-ը ենթադրում է, որ նման օրենքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է պատժել Իշխան Զաքարյանին, ով վերջին հաշվետվության ժամանակ քննադատել է կառավարության գործունեության մի շարք ոլորտներ։ 

«Ժողովուրդ»-ը թեմային մանրամասն կանդարդառնա վաղվա համարում

Լուսանկարում՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյան