Home / Հայաստան / Իշխող կոալիցիան դեմ քվեարկեց «գազային հանձնաժողովի» ստեղծմանը

Իշխող կոալիցիան դեմ քվեարկեց «գազային հանձնաժողովի» ստեղծմանը

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են քվեարկել Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը քննող հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկին։ Այսօր Ազգային ժողովում ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկին դեմ են քվեարկել 58 պատգամավորներ։ Պատգամավորներից 44-ը կողմ են քվեարկել, 3-ը ձեռնպահ։

Համաձայն ոչ կոալիցիոն ուժերի առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի հիմնական խնդիրներից պետք է լիներ պարզել՝ ինչպես է 2011 թվականից գոյացել 300 միլիոն դոլար պարտքը Ռուսաստանին։