Home / Հայաստան / Տավուշի մարզի բնակիչը հատել է սահմանը․ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ նա դիվերսանտ է

Տավուշի մարզի բնակիչը հատել է սահմանը․ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, որ նա դիվերսանտ է

Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջայանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, գրում է «Առավոտ»-ը։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը թերթի թղթակցին հայտնել է, որ 76-ամյա Խոջայանը արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ։

Չոբանյանի խոսքով՝ Մամիկոնը մասնակցել է համագյուղացիներից մեկի մահվան տարելիցի միջոցառմանը, որից հետո նրան տեսել են դույլը ձեռքին, հարցրել են, թե ո՞ւր է գնում, պատասխանել է, թե՝ մոշ հավաքելու։ Դրանից հետո գյուղի ծայրամասում նա ասել է, թե խաղող հավաքելու է գնում։

Ինչպես նշում է haqqin.az-ը, Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե Խոջայանը դիվերսանտ է և բերման ենթարկելու ընթացքում վիրավորվել է։