Home / Հայաստան / Գյումրիի նախկին քաղաքապետի որդին սպառնացել է «խփել տալ» ներկայիս քաղաքապետին

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին սպառնացել է «խփել տալ» ներկայիս քաղաքապետին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լուսանկարում) որդին իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել, գրում է tert.am-ը:

Ականատեսների վկայությամբ` խումբը եղել է զինված, և Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին:

Կայքի տեղեկություններով` դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: Tert.am-ը նշում է, որ առայժմ պարզ չէ` նշված միջադեպի առթիվ ոստիկանությունում գործ հարուցվե՞լ է, թե՞ոչ: