Home / Հայաստան / ՊՆ զորամասերից մեկում հրազենային վիրավորումով զինծառայողի դի են հայտնաբերել

ՊՆ զորամասերից մեկում հրազենային վիրավորումով զինծառայողի դի են հայտնաբերել

Երեկ, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես նշել է news.am-ը, Տավուշի մարզից 2012 թվականի գարնանը զորակոչված Հովակիմյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։ Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն ասել է, որ իրենք առայժմ հոդված չեն նշում և կատարվում է նախաքննություն: