Home / Հայաստան / Վանաձորի պոլիտեխնիկի դասախոսներն ու ուսանողները ցույց են անում

Վանաձորի պոլիտեխնիկի դասախոսներն ու ուսանողները ցույց են անում

Այսօր բողոքի ցույց են անցկացնում Վանաձորի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են չվերացնել ինստիտուտը: Ինչպես հայտնում է Lorinews.am-ը, հավաքվածները բողոքի երթով Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից շարժվել են դեպի Հայքի հրապարակ՝ Լոռու մարզպետարան:

«Էսօր պոլիտեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու… ո՞ւմ է պետք երկիրն առանց ինժեների, սա ի՞նչ խայտառակություն է»,- դժգոհել են դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ:

Lorinews.am-ի փոխանցմամբ՝ ցույցի դուրս եկածների թիվը անցնում է 150-ը: Նրանք իրենց ձեռքերում պարզել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված է «Թույլ չենք տա ոչնչացնել պոլիտեխնիկը Վանաձորում»:

Բողոքողների հետ է հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է հնարավորության դեպքում կատարվածի մասին տեղեկացնել ՀՀ վարչապետին: