Home / Հայաստան / Անծանոթները փորձել են հետևել «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը պահած տղային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անծանոթները փորձել են հետևել «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը պահած տղային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի պաշտպանություն նոյմեբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների այսօր կազմակերպված երթի ողջ ընթացքում քաղաքացիական հագուստով անձինք հետևել են ակցիայի մեկնարկին «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը պահած 16-ամյա երիտասարդին: Պաստառը հենց սկզբում նրանից խլել էր գնդապետ Վալերի Օսիպյանը, իսկ երթի մասնակիցներ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ակտիվիստ Անի Կաղինյանը, երթի ողջ ընթացքում քայլել են երիատսարդի կողքով, որպեսզի թույլ չտան ոստիկաններին նրան բերման ենթարկել:

protester

Ավելի ուշ՝ Ոստիկանության շենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք փորձել են մեքենայով հետևել տաքսի նստած երիտասարդին ու նրա ընկերոջը: Երթի մասնակիցներից Ծովինար Նազարյանը, Լուսինե Հովսեփյանը, Անի Կաղինյանը փակել են անծանոթների մեքենայի ճանապարհը:

Մի քանի քայլ այն կողմ կանգնած ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել կատարվածին, ինչը զայրացրել է ակտիվիստներին: Նրանք պահանջել են պարզել կասկածելի վարքագիծ դրսևորածի անձը, ինչին ի պատասխան ոստիկանն ասել է, թե ինքը միայն կարգավորում է երթևեկությունը:

Ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվել է թույլ չտալ, որպեսզի մեքենան շարժվի, իսկ անծանոթները իջել են տաքսիից ու վազելով հեռացել: