Home / Տեսանյութեր / Արդյոք նախագահը և վարչապետն աշխատավարձի բարձրացման արժանի են. հարց ԱԺ-ում

Արդյոք նախագահը և վարչապետն աշխատավարձի բարձրացման արժանի են. հարց ԱԺ-ում

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետաքրքրում է՝ արդյոք բարձրաստիճան պետական պաշտոնյաներն արժանի են, որպեսզի նրանց աշխատավարձը բարձրացվի: Այսօր ԱԺ-ում Փաշինյանը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրինագծի քննարկման ժամանակ զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին այդ հարցն է ուղղել:

Պատգամավորը նախագծից հատված է մեջբերել, որում նշված է, թե նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատավարձը բարձրացնել 203%-ով, վարչապետի և ԱԺ նախագահի աշխատավարձերը՝ 218%-ով, իսկ ԱԺ պատգամավորներին՝ 100%-ով: 

Գաբրիելյանը պատասխանել է, թե ժողովուրդը պետք է որոշի՝ արդյոք պաշտոնյաները արժանի են աշխատավարձի բարձրացման:

«Ըստ իմ ունեցած պատկերացումների, գործատուի՝ ժողվորդի կամքը արտահայտվում է ԱԺ որոշումներով: Դա կորոշվի այս դահլիճում», – ասել է Գաբրիելյանը:  

«Պրոբլեմները հենց բխում են նրանից, որ այս դահլիճում ժողովրդի  կամարտահայտությունը չի արտահայտվում», – հակադարձել է Փաշինյանը:

Ըստ պատգամավորի՝ դրա մասին է վկայում այն, որ այսօր ԱԺ-ում որոշում է ընդունվել գործազուրկներին տրվող 18000 դրամ նպաստպը վերացնելու մասին:  

Վաչե Գաբրիլյանը խորհուրդ է տվել պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկելիս նաև չմոռանալ, որ աշխատավարձի բարձրացումը կարող է փակել կոռուպցիոն ռիսկերը: