Home / Տեսանյութեր / Այս գործողությունները ձեզ չի ներվելու. Փոստանջյանը հակադարձում է ԱԺ նախագահին

Այս գործողությունները ձեզ չի ներվելու. Փոստանջյանը հակադարձում է ԱԺ նախագահին

Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ ուզում է անել, որ ԵԽԽՎ-ում այլ կարծիք չհնչի, և այդ պատճառով է ավտորիտար որոշում կայացրել ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմից հանել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին:

Այս մասին այսօր ԱԺ նիստի մեկնարկին ասել է «Ժառանություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ ԱԺ նախագահ Աբրահամյանի որոշման հետ կապված ինքը բողոքներ է ներկայացնելու միջազգային կառույցներ: Հիշեցնենք, որ այսօր Հովիկ Աբրահամյանի կողմից ստորագրած նոր կարգ է հրապարակվել, որում նշված է, թե ԱԺ նախագահն իրավունք ունի իր հայացողությամբ գործուղել արտասահման միջազգային պատվիրակությունների փոխարինող անդամներին: Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում պատվիրակությունում փոխարինող անդամ էր:

«Ձեզ սպասվում են դժվարին օրեր, այս գործողությունները ձեզ չի ներվելու»,- ասել է Փոստանջյանը: