Ամբաստանյալը փախել է դատարանից. նրան դեռ փնտրում են 10.23.2013 17:59 epress.am

Ամբաստանյալը փախել է դատարանից. նրան դեռ փնտրում են

Այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախել է քննչական մեկուսարանից դատարան տեղափոխված ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը: Այս տեղեկությունը Еpress.am-ի հետ զրույցում հաստատել է  ոստիկանության  լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Փախուստի դիմածն ամբաստանյալ է, ով մեղադրվում է մի շարք գողություններ կատարելու մեջ: Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝  ամբաստանյալին գտնելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ՝ 351 հոդվածի 1-ին մասով», – ասել է Մալխասյանը:

Ֆիլմ մարտի 1-ի մասին