Home / Հայաստան / ՀՀԿ-ի երիտթևը պատրաստվում է Փոստանջյանի ուղղությամբ ձվեր նետել. աղբյուր

ՀՀԿ-ի երիտթևը պատրաստվում է Փոստանջյանի ուղղությամբ ձվեր նետել. աղբյուր

ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանին, ով երկու օր առաջ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հարցրել էր կազինոյում գումարներ տանուլ տալու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ երիտթևը մտադիր է գնալ օդանավակայան, Փոստանջյանի ուղղությամբ ձվեր ու պոմիդորներ նետել։

Թերթը հավելում է, որ ՀՀԿ-ականները երեկ ԱԺ-ում Փոստանջյանին Ջեյնաբ էին ասում:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում