Home / Հայաստան / Դատական դեպարտամենտի ղեկավարին կասկածում են կաշառք վերցնելու մեջ

Դատական դեպարտամենտի ղեկավարին կասկածում են կաշառք վերցնելու մեջ

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին կասկածում են աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Մարտիրոսյանը Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարցաքննվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք։