Home / Հայաստան / Հրդեհ «Գրանդ Քենդի»-ում. վառվում է ստվարաթղթի արտադրամասը

Հրդեհ «Գրանդ Քենդի»-ում. վառվում է ստվարաթղթի արտադրամասը

Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ընկերության տարածքում: ԱԻ նախարարությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 07.00-ի սահմաններում:

Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻ կայքի նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):

Ժամը 07:30-ի դրությամբ հրդեհի մարման աշխատանքները շարունակվում էին,  դեպքի վայրում աշխատում էին 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ: