Home / Հայաստան / «Էշ ա, արա, ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար». ԱԱԾ պետը՝ ցուցարարին

«Էշ ա, արա, ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար». ԱԱԾ պետը՝ ցուցարարին

Կառավարության այսօրվա նիստին մասնակցող նախարարները շտապում էին վայրկյան առաջ մտնել կառավարության շենք` խուսափելով լրագրողների` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ հարցերից:

Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը, ով օրերս հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելը վնասում է մեր ինքնիշխանությանը, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ շտապում է, թեև նիստի մեկնարկին դեռ 20 րոպե կար:

Մաքսային միությանը միանալու որոշումը դրական է գնահատել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, բայց այլ հարցի պատասխանել հրաժարվել է: Այդ մասին խոսել հրաժարվել են նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Մաքսային միության անդամակցելը «նորմալ» է որակել էկոնոմիկայի նախարարը:

Կառավարության շենքի մոտ ուշագրավ միջադեպ է գրանցվել, երբ ժամանեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Նա շենքի մոտ հավաքված ցուցարարների աղաղակներին, որոնք հիմնականում` խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերն էին, ի պատասխան, շպրտեց. «Էշ ա, արա, ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար»: