Home / Հայաստան / Կարկուտից տուժած ընտանիքների միայն կեսը դրամական փոխհատուցում կստանա

Կարկուտից տուժած ընտանիքների միայն կեսը դրամական փոխհատուցում կստանա

Թեև այս տարվա մայիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով տուժել էր 12 հազար ընտանիք, սակայն առաջիկայում փոխհատուցում կստանան միայն 6 հազարը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ընտանիք «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ից ստանալու է մոտ 40 հա­զար դրամ, որն անգամ 100 դոլարից քիչ է:

Հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ այս ուրբաթ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունենա­լու ժողով, որի ընթացքում ծրագրվելու է, թե ինչպես պետք է բաժանվի գումարը:

«Եթե մենք բոլորին տայինք, կհաս­ներ 12 հազար դրամ: Բայց որոշել ենք, որ գումարն ամենակարիքավորներին է բաժանվելու: 40 հազար դրամն էլ հարցի լուծում չէ, 80-ն էլ, 100-ն էլ», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք չեն սահմանա­փակվելու այսքանով:

Թերթը նշում է, որ հիմնադրամը հավաքել է 240 միլիոն դրամ, բայց կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ: