Home / Հայաստան / Եգիպտոսը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եգիպտոսը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը օգոստոսի 17-ին Twitter սոցկայքի իր պաշտոնական էջում հայտարարել է, որ Եգիպտոսը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մանսուրը, մասնավորապես, գրել է. «Վաղը ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային փաստաթուղթ, որը ճանաչում է թուրքական բանակի կողմից իրականացված հայերի կոտորածները, որոնց զոհ է գնացել մեկ միլիոն մարդ»:

Ավելի վաղ Եգիպտոսը չեղյալ էր հայտարարել հոկտեմբերի 21-ից 28-ը Թուրքիայի հետ կայանալիք համատեղ «Բարեկամական ծով»  ռազմածովային զորավարժությունները:

Եգիպտոսի ԱԳՆ աղբյուրները նշում են, որ ծրագրված զորավարժությունների չեղյալ հայտարարելը կապված է Թուրքիայի հայտարարությունների ու գործողությունների հետ: Թուրքիան ներկայիս իշխանություններին մեղադրել է վերջերս երկրում բռնության աճի մեջ՝ նշելով, որ անվտանգության ուժերը «կոտորած են կազմակերպել»: