Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորը կզբաղեցնի Սյունիքի մարզպետի պաշտոնը

ՀՀԿ-ական պատգամավորը կզբաղեցնի Սյունիքի մարզպետի պաշտոնը

Սյունիքի նոր մարզպետը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանն է լինելու: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում նման առաջարկ է արել Սերժ Սարգսյանը և այն ընդունվել է: Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Վահե Հակոբյանը կպաշտոնավարի իր թեկնածությունը կառավարության կողմից  հաստատելուց հետո:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել էր հունիսի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստում: Հունիսի 1-ին Գորիսում նրա առանձնատան մոտ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Վերջինիս եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրյանի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին:

Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ձերբակալել են: Նրանք մեղադրվում են սպանության մեջ: 

Լուսանկարը՝ armtimes.com