Home / Հայաստան / Վահագն Չախալյանի եղբորը բերման են ենթարկել ավտոմատավորները. աղբյուր

Վահագն Չախալյանի եղբորը բերման են ենթարկել ավտոմատավորները. աղբյուր

Վրաստանի իրավապահները բերման են ենթարկել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: Այս մասին Gerogia Online լրատվական գործակալությանը հայտնել է Ախալքալաքի բնակիչներից մեկը:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Արմեն Չախալյանը մեղադրվում է երեկ Նինոծմինդայում անկարգությունների կազմակերպան մեջ: Թե ինչի հետ են կապված անկարգությունները, հայտնի չէ:

Ախալքալաքի բնակիչը նշել է, որ բերման ենթարկելուն մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալաքի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ծառայությունը՝ դիմակներով և ավտոմատներով:

Ներկա պահին տեղի ունեցածի մասին պաշտոնական տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և խուլիգանության համար: Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վրաստանյան հայրենակցական միություններ կոչ էին անում Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել: Չախալյանն ազատ էր արձակվել 2013 թվականի հունվարի 24-ին, երբ Վրաստանում իշխանության է եկել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարությունը: Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին քննադատել է նոր իշխանություններին Չախալյանին բաց թողնելու համար: