Home / Հայաստան / Լուկաշենկոն չի ասել, թե ԼՂՀ-ում նորմալ կյանք չկա, պնդում է ՀՀ ԱԳ նախարարությունը

Լուկաշենկոն չի ասել, թե ԼՂՀ-ում նորմալ կյանք չկա, պնդում է ՀՀ ԱԳ նախարարությունը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ «Известия в Украине» թերթի հրապարակումը, համաձայն որի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանք չկա», չի համապատասխանում իրականությանը:

«Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձևակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին՝ Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել»,- Շավարշ Քոչարյանի խոսքերը փոխանցում է ՀՀ ԱԳ մամուլի գրասենյակը: