Home / Հայաստան / ՀՀԿ-ական մարզպետը ֆիննախարարության ստուգումների ժամանակ արձակուրդ է մեկնել

ՀՀԿ-ական մարզպետը ֆիննախարարության ստուգումների ժամանակ արձակուրդ է մեկնել

Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում Ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ ստուգումների արդյունքները բավական սկանդալային են։

«Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես, Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը: ՀՀԿ-ամերձ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ֆիննախարարության համապատասխան տեսչությունը տնետուն ընկած փորձել է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել։ Մարզպետն էլ անորոշության այս փուլում թերևս ամենալավ լուծումն է գտել առայժմ լինել արձակուրդում, մինչև իր հարցերը լուծի»,– նշում է թերթը: