Home / Հայաստան / Գորիսում վիրավորված հրամանատարի վիճակը շարունակում է ծանր մնալ

Գորիսում վիրավորված հրամանատարի վիճակը շարունակում է ծանր մնալ

Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանը տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար 42-ամյա Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Epress.am-ին ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Բուդաղյանը բուժում է ստանում Մուրացան բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ հրաձգությունների հետևանքներով տեղում մահացել է հրամանատարի եղբայրը՝ 43-ամյա Ավետիք Բուդաղյանը: Դեպքի կապակցությամբ կան ձերբակալվածներ, ում ինքնությունը նախաքննության սկզբունքներից ելնելով չի հրապարակվում: Միջադեպի մասնակցողների, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: