Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. «Առաջինը թուրքն ա մեր տղաներին հերոս հռչակել». վետերանը՝ այսօրվա վիճակից

ՎԻԴԵՈ. «Առաջինը թուրքն ա մեր տղաներին հերոս հռչակել». վետերանը՝ այսօրվա վիճակից

Հայաստանում այսօր օլիգարխիայի գագաթնակետը Պաշտպանության նախարարությունն է: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը, ով վերջին օրերին մասնակցել է ազատամարտիկների ակցիաներին: Հիշեցնենք, որ վերջիններիս հիմնական պահանջը կենսաթոշակների բարձրացումն է:

«Թեև Սեյրան Օհանայանին ինչ-որ տեղ հարգում եմ, որպես մարդ լավ մարդ է, բայց որպես Պաշտպանության նախարար՝ քննադատում եմ ու ոչ միայն ես, այլև ազգովի ենք քննադատում: Ի՞նչ է նշանակում հերոսաբար զոհված տղաների հարցով չհետաքրքրվել: Տեղի գեներալները, աթոռներին նստած, փորները հաստացնում են՝ ձևական գեներալներ են, «Երգ Երգոցի» գեներալներ ու աթոռ են մաշացնում՝ գործ արեք, տո»,- ասել է Բունիաթյանը:

Նա ընդգծել է, որ այսօր ունենք հերոսաբար զոհվածների ընտանիքներ, որոնք աղետալի վիճակում են:

«Գրադիստ Աշոտ Գուրգենի Հակոբյանը, ով զոհվել է 1992 թվականին Կապանի ավտոճանարպհի երկայնքով ձգվող թշնամու ամրացրած հենակետերի մեջ: Ինքը ու  կապանցի Արմեն Վարդանյանը մտել են թուրքերի խրամատ, ոչնչացրել բազմաթիվ ազերիների ու այնտեղ էլ գերի են վերցվել-խոշտանգվել են, մի շաբաթ հետո Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ զոռով էդ դիակները հետ ենք վերցրել», – ասել է մեր զրուցակիցը:

Նա պատմել է, որ մարտական ընկերոջ` Աշոտի դիակը վերադարձնելու համար ինքը միայնակ է գնացել բանակցությունների: Բունիաթյանի խոսքով՝ բանակցությունների ժամանակ «օմոնական թուրք բայեվիկը» իրեն ասել է՝ «ձեր տղաները հերոսներ են»:

«Առաջինը թուրքն ա մեր տղաներին հերոս հռչակել, իսկ էսօր մեր Պաշտպանության նախարարը իր անձնակազմով մի հատ չի հետաքրքրվում», – պատմել է ազատամարտիկը:

Վերջինս տեղեկացրել է, որ նույն ազատամարտիկի՝ Աշոտի մայրը դիմել է ՊՆ սոցիալական վարչություն և ատամների պրոթեզավորման համար որպես օգնություն մի փոքր գումար է խնդրել:

«Վարչությունից կնոջը այսպիսի պատասխան են ուղարկել՝ դիմում եք գրում, ստանում եք տարեկան 10.000 դրամ, բավարարվեք դրանով: Բա չասես՝ այ տավար, հազար ներողություն ՊՆ աշխատակիցներից, այ տավար, այ ոչնչություն, , դու քանի գլուխ ունես, քեզ ով ա տվել էդ իրավունքը, որ հերոս տղու մորը կանգնես ու ասես՝ 10.000 դրամ թոշակ ես ստանում, գնա պրոթեզավորման հարցդ լուծի: Ես գրողին չեմ մեղադրում, ես մեղադրում եմ մեր հարգարժան նախարարին: Ինչո՞վ եք զբաղված, չեմ հասկանում, կամ զինվորականները գալիս են բանակից, էդ ինչեր են պատմում, էդ ինչե՞ր են կատարվում  բանակում», – եզրափակել է Բունիաթյանը: