Home / Հայաստան / ԲՀԿ-ի հանրահավաքից առաջ ու հետո փող էին բաժանում. թերթը զրուցել է ստացողների հետ

ԲՀԿ-ի հանրահավաքից առաջ ու հետո փող էին բաժանում. թերթը զրուցել է ստացողների հետ

Երեկ Ազատության հրապարակում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքից առաջ՝ Օպերայի հարակից տարածքներում երիտասարդներին ԲՀԿ-ի սպիտակ շապիկներ ու գլխարկներ են հագցրել, որի դիմաց հազարական դրամ են վճարել:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ փաստը ապացուցող ձայնագրություն ունի, որում այդ մասին խոստովանում է շապիկ ստացած երիտասարդներից մեկը: Երիտասարդները հետագայում մասնակցել են հանրահավաքին:

Թերթը նաև նշում է, որ օրվա վերջում ահազանգ է ստացել, թե ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի դիմաց՝ Գինու և կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված:

«Փող էին ստանում: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրսում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին ու 10 հազար դրամանոցներ տալիս խմբերի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Մեր թղթակցի և փող ստացած տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.

Տղերք, ասում են, որ էսօրվա համար փող են բաժանում:

– Ախպերս, խմբի ղեկավար ունեինք, մտավ էդ հարցերը լուծեց:

Չեն ասո՞ւմ, ինչքան կտան:

– Քիչ կտան:

Բայց մարդա ինչքա՞ն են տալիս:

– Վափշե, հինգ են տալի, էս գործը հինգ ա: Տենց չերեզներով ում հասնում ա, ինքը բան ա անում, էլի: Մեզ մարդա 2-2,5 հազար են տալի խառը: Չերեզներով ա հասել»: