Home / Հայաստան / Ոստիկանության գնդապետի դին հայտնաբերել են հոր գերեզմանի մոտ

Ոստիկանության գնդապետի դին հայտնաբերել են հոր գերեզմանի մոտ

Այսօր՝ մայիսի 2-ին, 09:30-ի սահմաններում հոր գերեզմանի մոտ կայանված ավտոմեքենայում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Կոտայքի մարզի ոստիկանության Նաիրիի բաժնի պետի՝ գնդապետ Կորյուն Հարությունյանի դին:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Դեպքը տեղի է ունեցել Հրազդանի գերեզմանատանը:

«Հանգամանքները պարզվում են , կատարվում է նախաքննություն», -ասել է Մալխասյանը:

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի  պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի եղել: