Home / Հայաստան / Ծառուկյանը ցանկանում է գնե՞լ «Արմավիան»

Ծառուկյանը ցանկանում է գնե՞լ «Արմավիան»

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի՝ այս շաբաթվա սկզբին կայացած հանդիպման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ խնդիրը վերաբերում է «Արմավիա» ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիան» և Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը:

«Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ վաճառքը կայանա պարտքերի հարցը լուծելուց հետո: Ի դեպ, բանակցություններ են ընթանում նաև արտասահմանյան 2 ընկերությունների՝ ամերիկյան «Վիրջին ատլանտիկի» և իտալական մի ընկերության հետ, սակայն Ծառուկյանի մտադրությունը խանգարում է այս բանակցություններին», – գրում է թերթը: