Home / Տեսանյութեր / Հաղորդավարը ՀՀԿ-ականից պահանջել է ներողություն խնդրել միասեռականներին վիրավորելու համար

Հաղորդավարը ՀՀԿ-ականից պահանջել է ներողություն խնդրել միասեռականներին վիրավորելու համար

Հաղորդավար Լուսինե Բադալյանը բաց նամակով դիմել է ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանին (լուսանկարում)՝ պահանջելով ներողություն խնդրել հայրենակիցներին վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ այսօր Բաբուխանյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների մի մասը մարդիկ են, որոնք «ուզում են գեյ ակուբներ ստեղծել, գեյ շքերթներ կազմակերպել և հայ ընտանիքի կերպարը աղավաղել»:

«Պահանջում եմ մեկնաբանել և ներողություն խնդրել հայրենակիցներիս մի ստվար զանգվածից, եթե ոչ մեծամասնությունից, վիրավորելու համար: Լավ քաղաքական գործիչ լինելու դեպքում պետք է հասկանալ, որ “Րաֆֆիին կողմ” կամ “իշխանությանը դեմ” եզրույթները և’ խաչվում են, և’ ոչ, և մեղմ ասած` կոռեկտ չէ հասարակության թեկուզ Ձեր ասած “500.000”- անոց հատվածին անվանել տգետ, համասեռամոլ, աղանդավոր և այլն… հատկապես, երբ համասեռամոլներն ու աղանդավորներն իրենց առավել քան լավ են զգում առկա իշխանությունների օրոք: Եթե երկրում արդեն կա 500.000 Ձեր նշած որակներով մարդ, ուրեմն դա էլ իշխանությունների բացթողումն է: Որ կողմից էլ դիտարկենք` Ձեր օգտին չի լինի, պահանջում եմ արագ պարզաբանել և ներողություն խնդրել մարդկանցից, որոնց Դուք անհիմն վիրավորեցիք:

հ.գ. Փորձեք պատկերացնել,որ այդ 500.000-ը ,որը իրականում գուցե շատ ավելի շատ է,սկսեն Ձեզ նման կերպ պատասխանել կամ հարցերը լուծել այնպես, ինչպես լուծվում են մեր օրերում….», իր ֆեյսբուքյան էջում գրել է Բադալյանը: