Home / Հայաստան / Առաքելական եկեղեցին, Եհովայի վկաները և բանակը. իրավապաշտպանը մեկնաբանում է

Առաքելական եկեղեցին, Եհովայի վկաները և բանակը. իրավապաշտպանը մեկնաբանում է

1998 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ զինծառայությունից ազատվել են կամ տարկետում են ստացել Առաքելական եկեղեցու 625 սպասավորներ, իսկ զինծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկման են դատապարտվել 444 «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ այդ մասին վկայում են իր ղեկավարած կազմակերպության տվյալները:

«Իսկ հանրային մակարդակում անընդհատ շեփոհարում են, թե Եհովայի վկաները քայքայում են բանակը, ազգային շահերի դեմ են դուրս գալիս և այլն… թվերը բոլորովի այլ պատկեր են ներկայացնում», – նշել է Արթուր Սաքունցը:

Իր գրառման մեկնաբանության մեջ Սաքունցն ընդգծում է նաև, որ «ըստ կարգավիճակի մեկին քաղցր աչքով են նայում, մյուսին դառը…»:

«Է հետո՞: Բա խտրականության դեմ են խոսում, իսկ սա ի՞նչ է», – գրել է իրավապաշտպանը: