Home / Հայաստան / Խաբված կոնդեցիները Սերժ Սարգսյանին չեն ընտրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաբված կոնդեցիները Սերժ Սարգսյանին չեն ընտրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կոնդ թաղամասի բնակիչները չեն մասնակցելու Սերժ Սարգսյանի կամ ինչ-որ մեկ այլ մարդու ընտրությանը: Այս մասին ասել է բնակիչներից Գարեգին Սաֆարյանը, ով այսօր այլոց թվում մասնակցել է ՀՀ կառավարության մոտ կայացած բողոքի ակցիային: Բնակիչները հանդիպել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, որից հետո զրուցել են լրագրողների հետ՝ ներկայացնելով իրենց խնդիրները:

Բնակիչների հաղորդամբ՝ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խոստացել է լուծել խնդիրը, սակայն ոչինչ չի փոխվել:

Կոնդի բնակիչների տները քանդել են և խոստացել են այդ տեղում կառուցվող շենքում իրենց բնակարանով ապահովել 2,5 տարում, սակայն, մարդկանց խոսքով, արդեն հինգերորդ տարին է՝ իրենք չունեն բնակարան:

«Էդ տան մեջ հերս ա ծնվել, իմ տատն էլ, պապն էլ Վանից են փախել եկել Հայաստան, եկել են Կոնդ, բնակվել են: Էսօր ես չորրորդ-հինգերորդ սերունդն եմ, էսօր ես իմ Հայաստանի մեջ դառել եմ բեժենցի: Շենքը կառուցել են առանց օրինական փաստաթղթղի, փաստաթութղ չունի, այսօր նոր գծագիր են գծում: Շենքում պետք է բնակարան տան ու մինչև այսօր ոչ մեկը չունի: Շենքի կեսը կա՝ վեց հարկ սարքած ա ու կանգնած ա:  Ոչ մի թուղթ չունենք, սաղ թղթերն իրանց մոտա: 215 ընտանիք այսօր փողոցում է վարձով են մնում արդեն հինգ տարի: Վարձերն էլ ժամանակին չեն տալիս»,- ասել է Գարեգին Սաֆարյանը՝ նշելով, որ, մասնավորապես, իրեն վարձով բնակվելու համար, ըստ պայմանագրի, ամսական 60 հազար դրամ են հատկացնումյ, ինչը շատ քիչ է:

Սաֆարյանի խոսքով՝ իրենց շենքը կառուցում է «Դաունթաուն» կազմակերպությունը, որն այսօր ոչ մի գործողություն չի իրականացնում:

«Այդ կազմակերպությունը գործ չի անում, դռները փակ, մի հոգի ախրաննիկ նստածա դռան դեմը ասում ա՝ մարդ չկա, պերերիվ են գնացել: Ժամը տասին ի՞նչ պերերիվ: Երկու հոգի կոֆե խմող կա: Չեմ իմանում «Դաունթաունի» գլխավոր շիշկեքն ով են, ինձ չի էլ հետաքրքրում: Պետությանն է, թող պետությունն էլ հոգ տանի բնակիչների համար: Սերժ Սարգսյանն էլ խոսք տվեց, որ սարքի, չորս անգամ խոսք ա տվել Սերժ Սարգսյանը, որ Կոնդի բնակիչներ՝ գնացեք, դուք ձեր համար ապահով ապրեք, ձեր վարձերը կտանք ժամանակին: Ընտրության վախտ էլ խոսք եմ տալիս, որ հակառակորդին եմ ձայն տալու: Ես ոչ մեկին չեմ հավատում, ես միայն իմ ձեռին եմ հավատում, որ կարամ իմ այսօրվա աշխատանքի գումարը դնեմ իմ ջեբը»,- վրդովված ասել է Գարեգին Սաֆարյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկյաի նախարար Տիգրան Դավթյանի հետ իրենց այսօրվա զրույցի մասին:

Հարցին, թե արդյոք նախարարն ինչ-որ բան խոստացել է, Սաֆարյանը պատասխանել է, որ իրենց ոչ մի բան չեն խոստանում և «ամեն անգամ նույն երգն են երգում»:

Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաները «էսօր-վաղն են քցում, մեկը մեկի վրա են քցում», իսկ շենքը չեն կառուցում:

«Ես որոշել էի ընտանիքս վերցնել, թողնել-գնալ Հայաստանից դուրս, բայց այսօր մտածում եմ, որ սա իմ հողն ա, իմ երեխեքը ստեղ են ծնվել, ես ստեղ եմ ծնվել, իմ հերն ու մերը ստեղ են ծնվել, ուզում եմ իմ Հայաստանում ապրեմ: Ու պայքարելու եմ՝ իմ տունը ստանամ», – եզրափակել է Սաֆարյանը: