Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի եղբորորդին վերակենդանացման բաժանմունքում է

Սերժ Սարգսյանի եղբորորդին վերակենդանացման բաժանմունքում է

Նախօրեին ուշ երեկոյան վթարի ենթարկված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսանդր Սարգսյանի որդին), գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Բժշկական կենտրոնի ընդունարանում «ՀԺ»-ի թղթակցին խուսափել են հայտնել, թե արդյոք Նարեկ Սարգսյանի կայնքին վտանգ սպառնում է, ինչպես նաև չեն մանրամասնել վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը:

Թերթը նշում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, վթարի ենթարկված «Ռենջ Ռովերի» ղեկին հենց Նարեկն է եղել, ով մեքենան վարել է շատ մեծ արագությամբ՝ նախապես հանելով համարանիշները, ամենայն հավանականությամբ՝ արագաչափ սարքերի հնարավոր արձանագրումներից և տուգանքներից խուսափելու նպատակով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի