Home / Հայաստան / ՄԻԵԴ-ը բավարարել է Եհովայի վկաների բողոքն ընդդեմ Հայաստանի

ՄԻԵԴ-ը բավարարել է Եհովայի վկաների բողոքն ընդդեմ Հայաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 17  հայաստանցի Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000 եվրո և բոլորին միասին 10 հազար եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:

Հիշեցնենք, որ «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործում առկա է եղել 19 մարդ, որոնցից երկուսին ՄԻԵԴ-ը մերժել է:

2004 թվականին 19 Եհովայի վկաները դիմել են իշխանություններին խնդրանքով կիրառել այլնըտարնքային ծառայության մասին օրենքը՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, համաձայն որի իրենք չեն կարող զենք կրել:

Նրանք տեղաբաշխել էին տարբեր հաստատություններում, օրինակ, բուժհիմնարկներում: 2005 թվականին նրանք հայտարարել էին, որ տվյալ հաստատությունները նույնպես գտնվում են զինված ուժերի վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով իրենց համոզմունքներին դեմ է ծառայել նաև այդ վայրերում: Ծառայության վայրերը լքելու համար՝ 19 Եհովայի վկաներին կալանավորել էին, քրեական հետապնդում սկսել:

Եվրոպական դատարան ուղղած նամակում Եհովայի վկաները նշել էին, որ խախտվել է իրենց ազատության ու անվտանգության իրավունքը, ինպես նաև անօրեն կալանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

«Եհովայի վկաներ» կազմակերպության նախագահ Տիգրան Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում  հայտնել է, որ այս գործը էապես տարբերվում է  իրենց կազմակերպության անդամ և ՄԻԵԴ-ում նախկինում շահած մյուս 3 քաղաքացիների գործերից:  Նրանց գործերի հարցում ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Հայաստանում խախտվել է նրանց համոզմունքների պատճառով զինծառայությունից հրաժարվելու իրավունքը, իսկ վերը նշված 17 անձանց հանդեպ նաև անօրեն կալանք էր սահմանվել, որը հետագայում հանվել էր, երբ դատախազությունը փաստել էր հանցակազմի բացակայությունը, ասել է Տիգրան Հարությունյանը:

Նա ասել է, որ այսժմ ՄԻԵԴ-ում կա «Եհովայի վկաներ» կազմակերպության ևս 16 անդամների հայց: