Home / Հայաստան / «Սթար» սուպերմարկետը վաճառում են պարտքերի պատճառով. աղբյուր

«Սթար» սուպերմարկետը վաճառում են պարտքերի պատճառով. աղբյուր

«Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է ընկերությունը, հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»–ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Թերթի թղթակցի հարցին, թե որքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»–ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանել է. «Նման բան չկա։ Մենք մատակարարների հետ աշխատում ենք հատուկ ծրագրով։ Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»:

Միևնույն ժամանակ թերթի աղբյուրները հավաստիացրել են, որ «Սթար»-ի կուտակած պարտքերը բավական մեծ են։