Home / Հայաստան / ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը փախե՞լ է Հայաստանից

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը փախե՞լ է Հայաստանից

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ասել է Փայտյանի օգնականը:

Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը և հնարավո՞ր է՝ էլ չվերադառնա:

Թերթը նաև հարց է ուղղել ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանին, թե արդյոք Արշալույս Փայտյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով որևէ կարգավիճակ ստացել է:

«Ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը», – ասել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ նախաքննական մարմինն այժմ փորձում է պարզել արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե՝ ոչ: