09.20.2012 18:34 epress.am«Արմավիայի» չվերթները ժամանակավորապես կվերականգնվեն
Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում և չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության ուղևորների շահից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել «Արմավիայի» չվերթերի սպասարկումը: Չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման և պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ: Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերության հանրային կապերի բաժնից:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









