09.14.2012 09:57 epress.am
Վարդան Ղուկասյանն իր աշխատակազմի ղեկավարի՞ն է ծեծել
Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծեծի է ենթարկել իր աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովին՝ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ մտերմանալու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Թերթի թղթակիցն այս հարցով դիմել է Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանին, ով պատասխանել է. «Դուք շիկացնում եք չեղած իրավիճակը: Դրանք բամբասանքներ են»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ էր տարել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ում սատարում էր ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Բալասանյանը հավաքել էր 27500 ձայն: Վարդան Ղուկասյանը քաղաքապետի ընտրություններին չէր առաջադրվել:
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08









