07.31.2012 16:29 epress.am30 մանկապիղծ՝ մեկ գիշերում. Իսրայելի ոստիկանության խոշորագույն «որսը»
Իսրայելական ոստիկանությունն իր պատմության մեջ մանկապիղծների դեմ ուղղված խոշորագույն օպերացիան է իրականացրել:Մեկ գիշերվա մեջ ձերբակալվել են 30 մանկապիղծներ, հայտնում է BBC-ն:
Հատուկ գործողությունները նախապատրաստվում էին երեք ամիս: Ոստիկանության աշխատակցուհին այցելում էր մանկապիղծների շրջանում հայտնի ինտերնետ ֆորումներ, 12-ամյա աղջնակ ներկայանալով՝ առաջարկում էր հանդիպել և սեռական հարաբերություններ ունենալ:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ձերբակալվածների տարիքը տատանվում է 20-ից 57-ի միջակայքում: Նրանց թվում են քաղծառայողներ, գործարարներ, ուսանողներ:
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08









