07.28.2012 11:08 epress.amSkype-ը օգտատերերի զրույցները կտա իրավապահներին «համապատասխան դեպքերում»
Skype ինտերնետային ծառայությունը հերքել է լուրերն այն մասին, որ ընկերությունը փոփոխություններ է մտցրել իր պաշտպանության համակարգում, որը թույլ է տալիս իրավապահ մարմիններին օգտատերերի խոսակցություններին և նամակագրությանը ուղիղ մուտք ունենալ:
Skype-ի պաշտոնական բլոգում ասվում է, որ ծառայության ենթակառուցվածքում փոփոխություններ են մտցվել բացառապես դրա ապահովությունը ամրապնդելու և օգտատերերի համար կայքն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով:
Սակայն, տեքստում միաժամանակ ասվում է, որ Skype-ը հաղորդագրությունների պատմությունը փոխանցելու է իրավապահներին «համապատասխան դեպքերում»:
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08
- 17.05.2013 22:00
- 16.05.2013 13:19









