07.28.2012 12:08 epress.amՀայաստանում 29-ին և 30-ին ջերմաստիճանը կնվազի
Հուլիսի 28-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում և 29-ից 31-ը շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 29-ին և 30-ին կնվազի 4-6 աստիճանով, օգոստոսի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 28-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին և 31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանում այսօր կլինի +36 – +38 աստիճան:
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11
- 18.05.2013 19:58
- 18.05.2013 18:08









