Հայաստանի լավագույն մասնագետները կոնսիլիում էին հրավիրել «Հարսնաքարում» ծեծված բժշկի հարցով 06.28.2012 21:46 epress.am

Հայաստանի լավագույն մասնագետները կոնսիլիում էին հրավիրել «Հարսնաքարում» ծեծված բժշկի հարցով

Հայաստանի լավագույն մասնագետներ նախօրեին կոնսիլիում են անցկացրել

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծված Վահե Ավետյանի հարցով: Առաջարկ է հնչել տուժածի ուղեղի աջ կիսագնդի մի հատվածը հեռացնել:

Բժիշկների մյուս մասը առաջարկել է երրորդ վիրաբուժական միջամտությունը չանել ու սպասել` հույսով, որ աջ կիսագնդում հնարավոր է` առողջ բջիջներ պահպանված լինեն: Այս մասին Epress.am-ին հայտնել է բժիշկներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: Բժիշկները որոշել են, այնուամենայնիվ, սպասել:

Ավելի վաղ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բժիշկներից մեկը Epress.am-ին հայտնել էր, որ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

«Միակ հույսը Աստծո հրաշքն է, թերևս մենք՝ բժիշկներս, արդեն անզոր ենք որևէ բան անել», – ասել էր բժիշկն ու հավելել, որ, չնայած ամենին,  իրենք շարունակում են հուսալ:

Ֆիլմ մարտի 1-ի մասին