06.21.2012 10:02 epress.am
Հովոն՝ «Հարսնաքարի» դեպքի մասին. «Ձեզ ներողը մարդը չէ»
Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը (Հովոն) «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է «Հարսնաքար»-ում կատարված միջադեպին:
«Ուզում եմ չար ու դաժան բան գրեմ «Հարսնաքար»-ի և դեպքի մասին, բայց մեղքերս և Քրիստոնեությունը ինձ թույլ չեն տալիս… պարզապես զգուշացնում եմ… որ այդ դեպքը իրագործողները, այդպիսի մթնոլորտը հովանավորողները և այդ երևույթի նկատմամբ անտարբեր անցնողները ստանալու են պատասխանը կյանքից… ձեզ ներողը մարդը չէ … որ ների կամ ոչ….»,- «Ժողովուրդ» թերթի փոխանցմամբ՝ գրել է Ազոյանը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժել է 4 մարդ, որոնցից մեկի՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









