12.06 17:40 epress.am
«Անտեսված համատեքստ». 60-ականների հայկական և թուրքական ֆիլմերի ցուցադրություն

Հունիսի 11-13-ը «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում տեղի են ունենալու 1960-ականների չորս հայկական և չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում և Հայաստանում, ինչպես նաև՝ այդ ժամանակաշրջանի հայկական և թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ:

Նախագծի հիմնական նպատակը, ինչպես նշվում է Հայաստանում նախաձեռնող Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ, հնարավորություն տալն է Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին՝ տեղեկանալու երկու երկրներում՝ հանրային գիտակցությունը ձևավորորղ գլխավոր մշակութային արտադրանքներին, որոնց ստեղծման ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարները առ այսօր ուղղորդում են այդ հասարակությունների զարգացումը:

«Քաղցր վարանմունք/քաղցր 60-ականներ» նախաձեռնությունը մասն է ավելի լայն՝ «Քաղցր 60-ականներ» միջազգային հետազոտական ծրագրի, որը ժամանակակից արվեստի և տեսության դիտանկյունից ուսումնասիրում է 1960-ականների անհայտ, անտեսված կամ թաքնված համատեքստերը և տարածքները, որոնք դուրս են մնացել «ռոմանտիկ հեղափոխական ժամանաշրջանի» մեծ պատումից:

ամենադիտված
ՎԻԴԵՈ. Գյուղացիները բողոքում են, ոստիկանությունը մեկնում է դեպքի վայր
Վարդգես Գասպարիի ակցիան կառավարության շենքի մոտ
ՎԻԴԵՈ. Զոհված զինվորի հայրը պատասխան է պահանջում նախարարից
ՎԻԴԵՈ. Ոստիկանները հրում են մարդկանց Կառավարության մուտքի մոտից
Տիգրան Խզմալյանը՝ Ազատության հրապարակում
ՎԻԴԵՈ. Ինչպես էին հանգցնում «Սպայկա»-ի շենքի հրդեհը
ՎԻԴԵՈ. Կարկուտը ոչնչացրել է բերքը
ՎԻԴԵՈ. Արմավիրի մարզի բնակիչները փակել են մայրուղին
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչները այսօր, ինչպես և երեկ, փակել էին իրենց գյուղի մայրուղին և թույլ չէին տալիս մեքենաներին անցնել գյուղը: Երեկ տեղացած կարկուտի պատճառով գյուղացիները զրկվել են բերքից՝ ու սկսել են բողոքի ակցիաները՝ պահանջելով փոխհատուցում կրած վնասի համար:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է՝ ում կընտրի հաջորդ ընտրություններին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեր-Պետրոյսանը՝ նախագահական ընտրությունների մասին
Pages:123456789...66Next