05.23.2012 14:27 epress.amԾնողներին կոչ են անում օգնել խուսափել միջադեպերից վերջին զանգի օրը
Շուրջ 10 օր է ինչ ոստիկանության անչափասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները կանխարգելիչ բնույթի միջոցառումներ անցկացնելու նպատակով գնում են դպրոցներ, հանդիպում տնօրենների մանկավարժների, երեխաների ու շրջանավարտների հետ: Նրանք նախազգուշացվում են բոլոր հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են ծագել մայիսի 25-ին կայանալիք վերջին զանգի օրը:
Այսօր այս մասին ասել է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Տնօրենները զգուշացվելու են՝ երեխաների կողմից ոգելից խմիչքների օգտագործման, ինչպես նաև հրագործական արտադրանքի օգտագործման կապակցությամբ, որպեսզի խստորեն արգելվի դրանց օգտագործումը շրջանավարտների կողմից», – ասել է Դուրյանը:
Նա նաև նշել է, որ իրենք հանդիպումներ են ունենում ինչպես շրջանավարտների, այնպես էլ նրանց ծնողների հետ:
«Ինքս հանդիպում եմ և Երևանի, և մարզերի դպրոցականների հետ, և պետք է նշեմ, որ շատ ինտենսիվ են կատարվում այդ աշխատանքները», – ասել է Դուրյանն ու ավելացրել՝ այս տարի «Վերջին զանգի» միջոցառումներին առավել մեծ ուշադրություն են դարձնելու ու մասնակցելու են ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության այլ ծառայություններ:
«Խնդիրն այն է, որ միայն մեր աշխատանքով պետք չէ սահմանափակվել, շատ կարևոր է ծնողների մոտեցումը՝ առաջինը նրանց պետք է մտահոգի իրենց երեխայի ճակատագիրը: Համատեղ, ճիշտ աշխատանքը կտա դրական արդյունքը ու վստահ եմ, որ միայն այս դեպքում կկարողանանք խուսափել մի շարք տհաճ միջադեպերից», – եզրափակել է Դուրյանը:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









