05.17.2012 14:43 epress.amԵրևանում բացվել է Չեխիայի դեսպանատուն
Մայիսի 15-ին Երևանում բացվել է Չեխիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը: Այն գործունեությունը կիրականացնի Երևանում Լեհաստանի դեսպանատան շենքում, հայտնում է «Արմենպրեսը»:
«Երևանում Չեխայի դեսպանատունը կունենա միայն մեկ աշխատող` գործերի հավատարմատար Փեթր Միկիշկան, հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել Թբիլիսիում Չեխիայի հյուպատոսությունը: Չեխական Prague Monitor-ը, վկայակոչելով Չեխիայի ԱԳ նախարարությունը, նշում է, որ երկիր մուտքի կարճաժամկետ արտոնագրի համար կարող են դիմել Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն:
Միկիշկան կզբաղվի Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների օրակարգով, ինչպես նաև օժանդակություն կցուցաբերի չեխերին հուզող մի շարք հարցերում»,- տեղեկացնում է աղբյուրը:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









