Home / Տեսանյութեր / Փաշինյանի վրա հարձակված կանանցից մեկը «Փարվանայի» հացթուխն է (ՖՈՏՈ)

Փաշինյանի վրա հարձակված կանանցից մեկը «Փարվանայի» հացթուխն է (ՖՈՏՈ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին խոչընդոտող և թեկնածուի վրա հարձակվող կանանցից մեկը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանի հացթուխն է: Այս մասին գրում է civilnet.am-ը` վկայակոչելով իրենց հասցեագրված նամակը, որի հեղինակը ցանկացել է անհայտ մնալ:

«Ուղարկում եմ ձեզ մի լուսանկար, որն արել եմ անձամբ «Փարվանա» ռեստորանում դեկտեմբերին: Նկարի վրա պատկերված կինը ռեստորանի հենց սրահի ներսում գործող լավաշ թխողն է»,- ասված է նամակում:

Հիշեցնենք, որ միջադեպերից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ կանանց իր դեմ հանելը վկայում է, որ Սամվել Ալեքսանյանը վիրավորվել է, որ Փաշինյանն իրեն Լֆիկ է անվանում: Փաշինյանի խոսքով` մարդ ինքն իր կյանքի ընթացքում է ձեռք բերել այդ անունը և չպետք է ամաչի.

«Պետք չէր կանանց իմ դեմ հանել, Սամվել, կանանց հետևում թաքնվել, սա ընտրություն է, սա շաքար ներմուծել չէ, սա օղի կեղծել չէ, եկեք տղամարդավարի բանավիճենք, մեր թիմերին իրար դեմ չհանենք», – ասել էր Փաշինյանը: