05.04.2012 21:08 epress.amՈղբերգական միջադեպ` ՀՀԿ-ի համերգի ժամանակ. կան տուժածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող ՀՀԿ նախընտրական հանրահավաք-համերգի ժամանակ ողբերգական միջադեպ է գրանցվել: Ականատեսների խոսքով` հանկարծակի բռնկվել են հելիում պարունակող փուչիկները: Ոստիկանները հայտնում են տասնյակ տուժածների մասին, մինչդեռ, ականատեսների խոսքով, տուժածների թիվը շատ ավելի մեծ է: Դեպքի վայր են ժամանել տասնյակ շտապ օգնության մեքենաներ:
20:00-ի դրությամբ հանրահավաքը մի պահ դադարեցվել էր, սակայն hամերգը շարունակվում է: Հավաքվածները պահանջում էին դադարեցնել ելույթները, սակայն երգիչները շարունակում էին իրենց գործը: Մարդիկ լքում են հրապարակը, որը շրջափակվել է ոստիկանների կողմից:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









