05.03.2012 23:46 epress.amՏԵՍԱՆՅՈՒԹ – «ՀԱԿ-ը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում». ՀՀ առաջին նախագահ
ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքին գնահատել է քարոզարշավի ընթացքը և խոսել ընդդիմադիր ուժի անելիքների մասին Ազգային ժողովի անցնելուց հետո:
«Ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձևավորվել նոր, իրական կոալիցիա, փոխարինելով մինչ այժմ գործած կեղծ կոալիցիաներին, որոնցում մշտապես գերիշխող դիրք է զբաղեցրել Հանրապետական կուսակցությունը, իսկ կրտսեր գործընկերներին բաժին ընկել երկրորդական ու նվաստացուցիչ դեր։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որևէ համագործակցություն Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը», – մասնավորապես, ասել է ընդդիմության առաջնորդը:
- 06.06.2013 14:27
- 05.06.2013 17:35
- 20.05.2013 21:11
- 18.05.2013 21:11









